flag flag flag
Դիզայն

Ողջույն! ես Անին եմ, աշխատում եմ Strides web studio-ում որպես դիզայներ և անիմատոր,ունեմ 5 տարվա աշխատանքային փորձ որպես դիզայներ և 2 տարվա որպես անիմատոր: Ասեմ որ իմ այս շատ հետաքրքիր 5 տարիների ընթացքում կուտակել եմ բավականին փորձ, որով և արժանացա իմ այս նոր աշխատավայրին: Կազմել եմ նախագծեր ինչպես Մարկետոլոգների անալիտիկ եզրակացությունների պահանջներին համապատասխան, այնպես էլ իմ անձնական ոճային մոտեցմամբ: Մի քանի խոսք կայքերի դիզայնի մասին՝ իրականում դիզայնը համարվում է ստեղծագործություն և կայքի պատրաստման մեջ զբաղեցնում է ամենագլխավոր դերը, քանի որ դիզայներն է հրահանգում ծրագրավորողին թէ ինչ ֆունկցիաներ ունենա կայքը, կոպերայդինգին թէ ինչ տիպի տեքստ է լինելու կայքում, իսկ վերջում ստուգում է նրանց աշխատանքի արտաքին հատվածը:


Կայքի դիզայնը հիմնականում լինում է 2 տեսակի, ադապտիվ և ռեսպոնսիվ: Ադապտիվ դիզայնը պահանջում է Մարկետոլոգը (հաշվի է առնվում, որ հեռախոսով և պլանշետով հիմնականում ինտերնետից օգտվում են երիտասարդները և նրանց համար ավելի ընդհունելի են արտահայտիչ գույները, նրանք սովորաբար անհամբեր են և կարևոր ինֆորմացիան պետք է լինի առաջին էկրանին, տառատեսակի չափսերը չլինեն մեծ այլ գեղեցիկ և նմանատիպ շատ հանգամանքներ: Այդ իսկ պատճառով ադապտիվ կայքերում էկրանների փոփոխման ժամանակ կայքի կոնտենտը բավականին փոփոխվում է): Ռեսպոնսիվ դիզայնի ժամանակ փոփոխվում են միայն էլեմենտների չափսերը և տեղերը, իսկ էլեմենտները, կամ գույները չեն փոխվում:


Անիմացիոն բաներները նախատեսված են ակցիաների կամ նոր տեսականի ներկայացնելու համար, ի տարբերություն սովորական բաններների անիմացիոն բաններները տեղադրվում են կայքերում և հատկապես առաջին էկրանին: Այն համարվում է փոքրիկ գովազդ ձեր կայքում և ցանկալի տևողությունը 6 վարկյան է, քանի որ հաստատված է, եթե մարդը կայքւմ 6 վարկյանի ընդհացքում չի գտնում իրեն հետաքրքրող ինչ-որ բան ապա նա լքում է տվյալ էջը, կամ գուցե կայքը: Հետևաբար անիմացիոն բանները պետք է 6 վարկյանի և փոքր տարածքի մեջ տա մինիմումը 20% արդյունավետություն:


Պոստեռները ունենում են գովազդային բնույթ, սակայն չեն ունենում ստանդարդ չափսեր: Պոստեռի էֆեկտիվ չափսերը որոշելիս անհրաժեշտ է տեղանքը ուսումնասիրել և տեղադրել ճանապարհի այն հատվածի ու բարձրության վրա, որ մինիմումը 300 մետրից նշմարվի այն: Պոստեռի առանձնահատկությունը այն է, որ այն ներգործություն է ունենում պատահական անցորդի վրա և եթե անցորդը այս պահին հետաքրքրված չէ ձեր գովազդով, ապա նրան ձևակերպումը դուր գալուն պես դեռ երկար ժամանակ կմնա հիշողության մեջ:

Ծրագրավորում

Բարև ձեզ, ես Հովիկն եմ, աշխատում եմ Strides web studio-ում որպես Front-end և Back-end ծրագրավորող, աշխատանքային փորձը որպես Front-end 2 տարի և 1 տարի որպես Back-end: Front-end-ի ծրագրավորման մեջ առաջնայնությունը տալիս եմ CSS3-ի Flexbox, Smart-Grid, Grid-layaut ձևաչափերին, քանի որ դրանք ամենահուսալի և նորավոճ մոտեցումներն են, իսկ յուրահատուկ անիմացիաների համար Javascript, Jquery, էջից դուրս Ajax:


Կայքի ձևավորման մեջ Flexbox-ի դերը աննկարագրելի է, քանի որ այն թույլ է տալիս նախ և առաջ թեթև պահել HTML կարկասը, ընդհունվում է Բրաուեզերների 98%-ի կողմից, ունի ճշգրիտ ատապտացիա, կարելի է պատրաստել սետկա ցանկացած չափսերով ու քանակի և ամենակարևորը ստեղծում է հեշտ կառավարվող էլեմենտներ, կայքի ցանկացած էլեմենտ կարող է հայտնվել այնտեղ որտեղ որ պետք է:


Խոսենք մի փոքր անիմացիաների մասի: Թեթև անիմացիաները հիմնականում արվում են հենց CSS3-ի օգնությամբ, բայց ոչ բոլորը: Բարդ անիմացիաները կամ ժամանակացույցով կատարվելիք անիմացիաները ինչպես նաև սլաիդերները ես նախընտրում եմ կատարել Javascript (Jquery) ծրագրավորման լեզվով: Javascript-ը Front-end ձևավորման մեջ կարելի է ասել որ անփոխարինելի է:


Back-end (այսինքն այն ինչը չի երևում) ծրագրավորման լեզու է համարվում PHP-ն, նրա օգնությամբ տվյալների բազայից հեշտությամբ ներբեռնվում են բոլոր տեսակի նյութեր: PHP-ի օգնությամբ կայքը դառնում է դինամիկ, այն մի-քանի անգամ բարձրացնում է կայքի աշխատունակությունը և ընդհարձակում սահմանները մինչ անհնարինը: Այս օրերին դժվար է պատկերացնել գերազանց կայքը առանց PHP-ի միջամտության, այն ապահովվում է անվտանգություն և արագաշարժություն:

Տեքստ և առաջխաղացում

Բարև բոլորին, ես Հմայակն եմ: Աշխատում եմ Strides web studio-ում որպես կոպերայդինգ և Seo մասնագետ, գրում եմ տեքստեր տարաբնույթ մասնագիտացված գործունեությունների մասին: Աշխատանքային փորձը 2 տարի, բայց ամենակարևորը ես սիրում եմ իմ աշխատանքը և փորձում եմ զարգանալ այս բնագավառում ժամանակից արագ: Փոքր ինչ խստապահանջ եմ ծրագրավորողների նկատմամբ, բայց հավատացեք այլ կերպ չի լինի, քանի որ ցանկացած կայքի վերջնական արդյունքը դա կոմերցիան է, իսկ հաճախորդները այն պահանջում են ինձանից: Որպես Seo մասնագետ ես ուղակի պարտավոր եմ դիզայներից պահանջել որպիսի կիրառի բացառապես օրիգինալ լուսանկարներ, ծրագրավորողից՝ HTML դոկումենտը լինի թեթև և պահպանվի անիմացիաների ինտերվալը, որպիսի թույլ ինտերնետի առկայության դեպքում կայքը կարողանա աշխատել ճկուն

Ակցիա

Բաժանորդագրվեք նորությունների բաժնում և ստացեք 10% զեղջ մեր ծառայություններց օգտվելիս


Ուղարկելով ձեր տվյալները դուք համձայնվում եք կայքի գաղտնիության քաղաքականության հետ